![]()
Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում տեղադրվել է «Արցախի բանալին» հուշարձանը, ինչի հովանավորները Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն է։ Հայկական մշակույթի համար խիստ օտար և որոշ քաղաքացիների գնահատմամբ՝ «սատանայական պատկեր» հիշեցնող հուշարձանն արցախցիների խիստ քննադատությանն է արժանացել։
Արցախի ժողովրդի ու քաղաքացիական հասարակության ակտիվ բողոքի ու անհանգստության ֆոնին, Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնել են, որ ընթանում են քննարկումներ հասարակական և գիտական շրջանակներում՝ այդ արձանը տվյալ տարածքում տեղադրելու նպատակահարմարության շուրջ:
Առաջին հայացքից, իհարկե ակնհայտ է տեղի ու ժամանակի ընտրությունը։ Վիտալի Բալասանյանը, լինելով այդ արձանի հովանավոր, ակնարկում է, որ Արցախի՝ տերերին հանձնվելիք բանալին իր ձեռքում է և որ այդ բանալու տեղադրումը Բաբո-Դեդո-ի կողքին պետք է նշանավորի նոր ինքնություն՝ ստրկամիտ ու ենթակա, ծառա ու բանալիները հանձնող ինքնությունը։ Այլևս չկա ու չպետք է լինի դիկտատորական հովերով գեներալի ատելի ազատամիտ ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունը։ Բաբո-Դեդոյի արցախյան անգնահատելի արժեհամակարգի սիմվոլը այլևս պետք է ստորադասվի ստորաքարշությանն ու ծառայամտությանը։ Ավելին, հրեամասոնական սիմվոլիկայով բանալին մեկ այլ ստորացում ու նվաստացում է այն ժողովրդի համար, որի որդիները արցախյան երրոդ պատերազմում կոտորվեցին իսրայելական դրոնների ու հրթիռների տարափի ներքո։ Փաստորեն Վիտալի Բալասանյանը ազգի կործանմանը աջակցած ու մահաբեր զենքերը ժողովրդի վրա փորձարկող երկրի սիմվոլով է ուզում փոխարինել Արցախյան հազարամյա ինքնության սիմվոլը։
Ի դեպ, այն նույն Վիտալի Բալասանյանը որ այսքան ծանր ու կորստաբեր պատերազմից ու Սյունիքը՝ հայ ժողովրդի ողնաշար հռչակելուց հետո, հայրենանվեր մարտունեցիներին ստիպում էր հանել, կորցնել կամ թաքցնել Գարեգին Նժդեհի արձանը՝ որպեսզի իր նոր տերերին, իր նոր հովանավորներին այդ արձանը չահաբեկի ու անհանգստություն չպատճառի։ Ակնարկելով, իհարկե, որ իր ստրկամտության ու ծառայամտության տենդում պատրաստ է ոչնչացնել ցանկացած ազգային սրբություն, վերացնել հայկական ինքնիշխանության ու ազատության պայքարի կարևորագույն սիմվոլը։ Իսկ հիմա արդեն ցույց է տալիս որ իր ու իր նմանների համար Արցախը դա միայն Ստեփանակերտն է, որտեղ ապահով ու հանգիստ աշխատավարձ է ստանում և որի բանալիներն ի ցույց դրված է վաճառքի։ Բանալիների աճուրդ է այդ սրբազան բլուրում։ Որ «Մենք ենք մեր սարերը» այլևս արդիական չեն, վտանգավոր էր, Նժդեհը այլևս սպառնալիք է ու գլխացավանք ու բանալու տեղադրումով ավելի հավատարիմ կլինի իր նոր տերերի համար ու իրեն կերևակայի մի նոր Վեսթ Սարգիս, որն էլ նման հաճույքով Անիի բանալիներն էր հանձնում բյուզանդացիներին ու վայելում իր տեղական կատարածուի ու ծառայի դերը։
![]()
![]()