Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. քահանան տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Գառնիկ Շահինյանի վարած Mercedes մակնիշի և Տավուի մարզի բնակիչ, 55-ամյա Վարուժան Անանյանի վարած ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Գ. Շահինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Ժամանել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ վիրավոր Գ. Շահինյանը Դալարիկ գյուղի «Սուրբ Վարդան» եկեղեցու քահանան է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ