«Երեկ եմ խոսել…». Ռուբինյանը՝ Արա Այվազյանի հրաժարականի մասին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հրաժարականի մասին լուրը։

«Երեկ եմ խոսել նախարարի հետ, այդպիսի բան չկա»:

Պատասխանելով Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթի մասին ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների անտեղյակության մասին հարցին, Ռուբինյանը նշեց, որ դա նորմալ է.

«Փոխարտգործնախարարը կարող է տեղյակ չլինել այս կամ այն բանից, այն պարզ պատճառով, որ փոխարտգործնախարները մի քանիսն են, ունեն իրենց ոլորտը, որոնք կուրացիա են անում։ Նորմալ է, որ մի փոխնախարարը կարող է տեղյակ չլինել մյուս փոխնախարարի կուրացիայի ոլորտից։ ԱԳՆ բոլոր պաշտոնյաները, ովքեր պետք է տեղյակ լինեն գործընթացից, տեղյակ են։»,–ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ