Հայ-ադրբեջանական սահմանին կից դաշտերում 27 հա թզի, արքայանարնջի և ընկույզի այգի է հիմնվել

Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ այգին հիմնվել է Չորաթան գյուղի՝ հայ-ադրբեջանական սահմանին կից ոռոգելի դարձած դաշտերում:

Ծրագիրն իրականացվել է Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ՝ ՀՕՖ կազմակերպության և մասնավոր ներդրողների աջակցությամբ:

Չորաթան, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, Երևանից՝ 223 կմ, մարզկենտրոնից՝ 90 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 6 կմ հեռավորության վրա։

1750 թվականին Ղարաբաղից 12 ընտանիքներ գալիս և ներկայիս գյուղատեղից 1,6 կմ հեռավորության վրա գտնվող ներքին շեն հանդամասում բնակություն են հաստատում, իսկ հետագա տարիների ընթացքում աստիճանաբար իջնում և վերջնական բնակություն են հաստատում ներկայիս Չորաթանի տարածքում։

Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 23 C է, ձմռանը՝ -1 C։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1000 մ բարձրության վրա։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Խորհրդային տարիներին Չորաթանը բարձր ցուցանիշների է հասել գյուղմթերքների արտադրության ու իրացման ուղղությամբ։

Համայնքն ունի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, մանկապարտեզ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ