Ի պատասխան ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչման` թուրքերն ուզում են Ղրիմը ռուսական ճանաչել

Թուրքական «Վաթան» կուսակցությունն Անկարայում ԱՄՆ դեսպանատան առջև կազմակերպված ակցիայի ժամանակ, ի պատասխան ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, կոչ է արել Ղրիմը ռուսական ճանաչել: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանություն անվանեց 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդերը: Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ արեց իրենց պատմության դասեր չտալ, իսկ Թուրքիայի նախագահը հայտարարեց, թե պատրաստ է ՀՀ հետ կապերի զարգացմանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ