Գավառում հուշարձանի տարածքում անհայտ անձինք գերեզմանը քանդել են ու նոր հուղարկավորություն կատարել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանություն ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ իրավախախտման հերթական դեպքն է արձանագրվել Գեղարքունիքի մարզային ծառայության պահապանի շրջայցի ժամանակ։

Գավառ քաղաքի «Դարի գլուխ» կոչվող տեղական նշանակության հուշարձանի տարածքում /հին գերեզմանոցում/ անհայտ անձինք գերեզման են քանդել, տեղաշարժել տապանաքարը, տարածքը հարթեցրել և նոր հուղարկավորություն կատարել։

«Պահպանություն ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ իրավախախտման փաստով մարզային ծառայությունը կդիմի ոստիկանություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ