Հրդեհ՝ Իսակովի պողոտայի խանութներից մեկում․ կրակը մարել է 4 մարտական հաշվարկ

Ապրիլի 26-ին՝ ժամը 13։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել կահույքի խանութ-սրահի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։30-ին, մարվել՝ 13։39-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ