![]()
Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը «Թվիթեր»-ի էջում գրառում է կատարել՝ նշելով հայկական մշակույթի նկատմամբ ունեցած հարգանքն ու հայերի նկատմամբ համակրանքը:
Նա վերահաստատել է, որ հայ համայնքի կողքին է:
«Հայոց Ցեղասպանությունից 106 տարի անց ես Արգենտինայի ամբողջ հայ համայնքի կողքին եմ՝ նրանց մշակույթի նկատմամբ հարգանքը պահպանելու պարտավորությամբ և ապրելով անցյալի ոճրագործությունների հիշողությամբ:
Ձեզ եմ ուղարկում իմ սրտագին ողջագուրանքները»,-գրել է նա իր ուղերձում:
![]()