Երևանում բախվել են Toyota Sienta-ն ու Toyota Camry-ն. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Գյուլբենկյան–Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Camry և Toyota Sienta մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 3 մարդ, որոնցից երկուսը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Բախման հետևանքով Toyota Camry-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել թոնրատան տարածքում, կոտրերով պատն ու ապակիները:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել թոնրատան աշխատակիցները և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ