![]()
Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Սամանտա Փաուերը մի կարևոր դետալ բացեց անցյալից։ Մասնավորապես գրառել է հետևյալը․
«Այն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Բայդենի հետ Վածինթոնի Մայր տաճարում մասնակցում էինք Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի պատարագին։ Այդ երեկո Բայդենն ինձ ասաց, որ եթե ինքը երբևէ լինի այդ կարգավիճակում, ինքը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը։ Այսօր, որպես ԱՄՆ նախագահ նա դա արեց»։
Իսկ այդ տարին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը զանգահարել էր Օբամայի աշխատակազմ ու խնդրել, որ չճանաչեն՝ հայ-թուրքական բանակցություններին չխանգարելու համար․․․
Նկարում Բայդենի ու Սերժ Սարգսյանի հայացքների հակադիր ուղղություններն անգամ բան են ասում․․․
Ու մարդու սրտից արյուն է կաթում, երբ պատկերացնում էր, թե ինչ զարգացումներ կունենայինք, եթե ԱՄՆ այդ ժամանակ ճանաչած լիներ Հայոց Ցեղասպանությունը, որի արդյունքում միգուցե նույնիսկ չունենայինք այն, ինչ ունեցանք․․․․
![]()
![]()