![]()
Շատ դեպքերում լրատվամիջոցներն ուշադրություն են դարձնում բացասական հայտարարությունների վրա՝ չնկատելով դրականը։
Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Զանգեզուրում ուժով միջանցք բացելու հայտարարությունը։
«Չէ՞ որ դրան հետևեց Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, որ իրենք որևիցե հավակնություն չունեն Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ», — նշեց նա։
Սիմոնյանը նաև անդրադարձավ Թուրքիայի և Ադրեբջանի հետ հայտարարություններին՝ նշելով, որ մեր հասարակություն էլ առկա են որոշ հայտարարություններ, որոնք որոշ դեպքերում չեն զիջում Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարություններին։
«Օրինակ, Ստամբուլը արյան ծով դարձնող ու այլ տիպի երգեր ունենք», -ասաց նա։
![]()