![]()
Մհեր Արմենիան հրապարակել է տեսանյութ իր հիմնադրած «Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր համագումարից, որը, ըստ նրա, տեղի է ունեցել փակ ձևաչափով:
Հրապարակված տեսանյութի ավարտին Մհերը երգում է ներկաների համար, որոնք էլ ձեռքերի շարժումներով ուղեկցում են նրա կատարումը:
Հիշեցնենք, որ երգիչ, այժմ էլ նաեւ քաղաքական գործիչը ապրիլի 21-ին հայտարարել էր, որ տեղի է ունենալու իր հիմնադրած կուսակցության համագումարը՝ այդ օրը խոստանալով անակնկալներ և հանրությանը հայտնի դեմքերի ներկայություն:
Հրավերին արձագանքած լրագրողները, սակայն, հասնելով նշված վայր՝ եկել էին անակնկալի՝ արձանագրելով, որ ընդարձակ դահլիճում ներկա է ընդամենը 15-17 հոգի, իսկ հանրությանը հայտնի միակ դեմքը ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն է: Այնուհետև Մհերը լրագրողներին տեղեկացրել էր, որ համագումարը լուսաբանման ենթակա չէ: Այն տեղի է ունենալու փակ ձեւաչափով:
Համագումարը սկսվել էր մոտ մեկ ժամ ուշ: Այդ ընթացքում, փաստորեն, նոր մարդիկ են ավելացել:
Աղբյուրը՝ ArmTimes
![]()