«Վերջին չորս օրերին բնությունը արթնանում էր ժամերի ընթացքում…». Գագիկ Սուրենյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին չորս օրերին բնությունը արթնանում էր ժամերի ընթացքում։ Առավոտյան դեռ չծաղկած ծառերը երեկոյան արդեն ծաղկած էին։ Արարատ, Սուրենավան 09.04.2021»։

Հիշեցնենք, որ  ապրիլի 9-ին, 12-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 10-11-ը, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ապրիլի 10-11-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝  20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Ապրիլի 9-ի և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ը, 13-14-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 10-11-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ