![]()
Անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատների 54 հոգանոց խումբն ավարտել է հանդիպումը պաշտպանության նախարարի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ: Այս պահին ՊՆ շենքից դուրս են գալիս ինչպես նրանք, այնպես էլ շենքում գտնվող աշխատակիցները:
Նշենք, որ ՊՆ աշխատակիցները երեկվանից չէին կարողանում դուրս գալ շենքից, քանի որ անհետ կորած զինծառայողների հարազատները շրջափակել էին շենքի ելքերն ու մուտքերը:
Հիշեցնենք, որ ՊՆ ներկայացուցիչն առաջարկել էր հարազատների խմբին ներս մտնել նախարարություն, սակայն մի պահանջով, որ անկախ նախարարի հետ խոսակցության ելքից, պետք է բոլորը դուրս գան նախարարության շենքից: Հարազատներն էլ հայտնեցին՝ նախարարի հետ զրուցելուց հետո նոր կորոշեն՝ ՊՆ-ի մուտքը և ելքը բացել, թե ոչ:
![]()