![]()
Շիրակի մարզում միջպետական ու համայնքային նշանակության ճանապարհները բացվել են։
Շիրակից գերեվարված քաղաքացիների հարազատները շուրջ 10 ժամ փակ էին պահում Գյումրի-Երևան պետական մայրուղին՝ Ազատանի հատվածում և Հոռոմի խաչմերուկում, Գյումրի-Վանաձոր ճանապարհը և Գյումրի-Բավրան՝ Աշոցք գյուղի մոտ։
Քիչ առաջ նրանք տեղեկացրին, որ բոլոր ճանապարհները բացվել են, բացել են նաև երկաթուղու ճանապարհը, որը փակվել էր կեսօրից հետո՝ Իսահակյան և Բայանդուր գյուղերի հատվածում։
Հիշեցնենք՝ բողոքող քաղաքացիներն ընդգծում էին, որ իրենց պայքարն ապաքաղաքական է, պահանջում են գերեվարված զավակներին։
Գերիների հարազատները ճանապարհները բացելու որոշում կայացրել են այն բանից հետո, երբ ՊՆ-ում ընդունել են անհետ կորածների և գերեվարված զինվորականների շուրջ 50 հարազատներին։
![]()