Թուրքական երաժշտության տակ քեֆ ու հարսանիք են անում, իրար թուրք են ասում,նսեմացնողին բարեկամ կոչում

Ռեժիսոր Հրանդ Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՕՏԱՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Թուրքական երաժշտության տակ քեֆ ու հարսանիք են անում, իրար թուրք են ասում,նսեմացնողին բարեկամ կոչում: Հետսովետական շրջանի հինգ ղեկավարներից երեքը, ոչ հայերեն են խոսում,ոչ էլ մեկ այլ լեզվով են կարողանում մտքեր ասել՝ ովքեր՞ են այս մարդիկ:

Տեսնես ի՞նչ կապ կա՝ ժամանակակից Հայաստանի ու հայկական մշակույթի միջև:Մատենադարանի հատորների ու ժամանակակից ՀՀ սահմանադրության տողերը ի՞նչքանով են իրար հետ կապված:
ՖԲ-ում գրում են ,որ ես հայ եմ, թուրքն է իմ միակ թշնամին՝ կարծես վախ կա ,որ դա այդպես չի: Կամ էլ հատուկ շեշտում են մեկին, որպեսզի իրենք իրենց ու մնացածին չտեսնեն այդպիսին,որ բթանան մի կետի վրա ու վախերի մեջ ապրեն:

Լավ, այս բազմատաղանդ հին ժողովուրդը՝ այդ ի՞նչ մեղք է գործել իր պատմական անցյալում,որ այսքան ինքնախարազման կարիք ունի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ