ՊՆ շենքի մուտքերը փակած անհետ կորած զինծառայողների հարազատներից ոմանք գործում են Վազգեն Մանուկյանի հրահանգներով

Info-Armenia տելեգրամյան ալլիքը հայտնում է.

ՊՆ շենքի մուտքերը փակած անհետ կորած զինծառայողների հարազատներից ոմանք գործում են Վազգեն Մանուկյանի հրահանգներով:

Ինչպես հայտնի է անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները արդեն տևական ժամանակ է, ինչ  շրջափակել են ՀՀ պաշտպանության նախարարության շենքը։ Մի քանի տասնյակ մարդիկ փակել են ՊՆ շենքի բոլոր մուտքերն ու ելքերը։ Իսկ նախարարության աշխատակիցները չեն կարողանում դուրս գալ շենքից։

Ըստ մեզ հասած տեղեկությունների ՊՆ շենքի  մուտքերն ու ելքերը փակած անհետ կորած զինծառայողների հարազատներից ոմանք գործում են Վազգեն Մանուկյանի ցուցումներով։ Այս կերպ Վազգեն Մանուկյանը փորձում է փողոցային տապալած պայքարի՝ իշխանության հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների փոխարեն ճնշումներ գործադրել իշխանության վրա։ Քանի որ Վազգեն Մանուկյանը շատ լավ է գիտակցում, որ եթե մինչ արտահերթ ընտրությունները իշխանությունը հրաժարական չտվեց, ապա ընտրությունների միջոցով վերջինս ոչ մի հնարավորություն չի ունենա իշխանության գալու ։

Խաղալով անհետ կորած զինծառայողների հարազատների հուզական զգացմունքների վրա՝ Վազգեն Մանուկյանը անձամբ ու  տարբեր միջնորդների միջոցով համոզել է վերջիններիս, որ ՊՆ շենքի մուտքերն ու ելքերը փակելով հնարավոր է արդյունքի հասնել։  Այնինչ, պարզից էլ պարզ է, որ նախարարության մուտքերն ու ելքերը փակելով հնարավոր չէ ոչ մի արդյունքի հասնել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ