«Մեր բանակն էսօր վիրավոր ա, պետք ա կողքին կանգնենք մինչեւ առողջանա». Սասուն Միքայելյան

Մարտի 22-ին Երկրապահ կամավորականների միությունն անց է կացրել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հերթական հերթափոխ:

ԵԿՄ երկրորդ գումարտակը՝ 310 հոգի, մեկնեց սահման՝ առաջին գումարտակին փոխարինելու եւ մարտական հերթապահություն իրականացնելու:

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը անփորձանք ծառայություն է մաղթել երկրապահ կամավորների երկրորդ գումարտակին, ովքեր գնում են փոխարինելու առաջին գումարտակի անձնակազմին եւ մեկ ամիս իրականացնելու են սահմանների անվտանգության պահպանումը։

«Մեր բանակն էսօր վիրավոր է, բանակի կողքին կանգնենք մինչեւ առողջանա։ Մենք հազարավոր տղերք ենք կորցրել, բայց երբեք չենք հուսահատվել, մենք պարտավոր ենք հզորացնել մեր բանակը։

Փառք ու պատիվ էն տղերքին, ովքեր ընկան։

Խոնարհվում ենք բոլոր որդեկորույս մայրերի առաջ»,- իր խոսքում ասել է Սասուն Միքայելյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ