![]()
Մոտ 100 մարդ է տուժել Հնդկաստանի Թելանգանա նահանգի Սուրիապետ քաղաքի մարզադաշտում փայտե տրիբունայի ընկնելու հետևանքով: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Հնդկաստանի կաբադդիի ազգային առաջնության բացման արարողության ժամանակ։
Նախնական տվյալներով ՝ տրիբունայում եղել է մոտ 1,5 հազար մարդ։ Տուժածներին անմիջապես տեղափոխել են շրջանային հիվանդանոց, որտեղ նրանց օգնություն է ցուցաբերվում։
![]()