ՅՈՒՆԵՍԿՕ-ն զգոշացնում է. Աշխարհը ջրի համաշխարհային պակասուրդի առաջ է կանգնած

Աշխարհը 2030 թվականին բախվելու է ջրի համաշխարհային, 40 տոկոսի չափով պակասուրդի, հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն:

Ջրի պակասի հետ կապված իրավիճակը կսրվի այլ գլոբալ խնդիրներով, այդ թվում` համավարակի հետևանքներով:

«Աշխարհն անբավարար ջանքեր է գործադրում ջրային ռեսուրսները խնայելու համար: Այն մեր ամենաթանկ ռեսուրսն է՝ կապույտ ոսկին, որին ավելի քան 2 միլիարդ մարդ ուղղակի հասանելիություն չունի:

Ջուրը ոչ միայն անհրաժեշտ է գոյատևման համար, այլև սանիտարական, սոցիալական և մշակութային դեր է խաղում մարդկային հասարակություններում», – ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ