![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ, Նոր Եդեսիա, Ուջան, Բյուրական, Կարբի և Օհանավան համայնքներ:
Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին և առաջիկա ծրագրերին:
Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։
Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված հայորդիների անունները, այցելել է զոհերի շիրիմներին և նրանց ընտանիքներին:
Դիմելով համայնքների բնակիչներին՝ վարչապետը նշել է. «Հասկանալի է, որ գյուղերում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման են սպասում, և որոնց լուծմամբ մենք պետք է զբաղվենք։
Բայց հասկանալի է, որ այսօր բոլորիս և, համոզված եմ, ձեր ուշադրության կենտրոնում ավելի շատ ուրիշ հարցեր են՝ կապված Հայաստանում և Հայաստանի շուրջ ստեղծված իրադրության հետ։ Եվ ուզում եմ ձեզ հետ կիսվել մի քանի մտքերով, որպեսզի նաև մեր հետագա անելիքների մասին կարողանանք որոշումներ կայացնել:
![]()