«Հողի հետ աշխատող հարյուրավոր մարդկանց ձեռք եմ սեղմել, մայրերի ժպիտ ու օրհնանք եմ լսել…». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Այսօր ամբողջ օրը հնարավորություն եմ ունեցել Վարչապետի հետ շրջել Արագածոտնի մարզի մի շարք գյուղերով: Հողի հետ աշխատող հարյուրավոր մարդկանց ձեռք եմ սեղմել, մայրերի ժպիտ ու օրհնանք եմ լսել:

Ամեն բան գիտեն, ամեն բան հասկանում են, նենց հարցերի պատասխաններ են տալիս, որ քաղաքական գործիչները չեն կարող: Այնքան բան գիտեն, որ ամեն մեկից սովորելու բան ունենք: Ապշած եմ մեր ժողովրդի իմաստության չափից ու տեսակից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ