![]()
FreeNews-ն այսօր հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում, պարզելու համար, թե արդյո՞ք վերջիններս դեմ են Բաղրամյան պողոտան փակած ցուցարարների գործողություններին, թե՞ ոչ։
Ինչպես ավելի վաղ գրել էինք, առավոտյան և ցերեկվա ժամերին Բաղրամյանում ընդամենը մոտ 50 ցուցարար են, իսկ Վազգեն Մանուկյանի ու Իշխան Սաղաթելյանի հայտարարած «հուժկու» հանրահավաքներին մասնակցում է ընդամենը 2-3 հազար քաղաքացի, և բնական է, որ նման փոքրաթիվ հանրահավաքներով անհնար է իրականացնել իշխանափոխություն։
Բայց միևնույն ժամանակ փակ պահելով Երևանի գլխավոր պողոտաներից մեկը՝ Բաղրամյանը, ընդդիմությունը ծանրաբեռնել է մայրաքաղաքի երթևեկությունը, ինչն էլ առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը։
Կապ չունի, իշխանամետ թե ընդդիմադիր, քաղաքացիներից շատերն են պնդում որ Բաղրամյանում հավաքվածները միևնույն է ոչնչի չեն հասնի, սակայն Բաղրամյան պողոտան փակ պահելով անհարմարություններ են պատճառում իրենց՝ ծանրաբեռնելով մայրաքաղաքաղի առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկությունը։
Հարցման արդյունքները՝ FreeNews-ի ստորև նրկյացված տեսանյությում:
![]()