![]()
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյան
այսօր հանձնաժողովի նիստում ռազմական դրությունը չեղարկելու հարցի քննարկման ընթացքում ասաց, որ լավ կլիներ, եթե ընդդիմադիր խմբակցությունները նախագիծը նախաձեռնելուց առաջ պաշտպանական գերատեսչության կարծիքը հարցնեին:
«Այսօր չունենք նշանակված Գլխավոր շտաբի պետ, բայց նրա պարտականությունները առնվազն դեռ 5 օր կատարելու է Ստեփան Գալստյանը, և վերջին հաշվով կա պաշտպանության նախարար, բայց պաշտպանական գերատեսչության կարծիքը արժեր ունենալ»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն էր ներկայացրել Հանրապետության նախագահին՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ: Նախագահը, սակայն, չի ստորագրել հրամանագրի նախագիծը, ինչը նշանակում է, որ Արտակ Դավթյանը, ըստ էության, իրավունքի ուժով կդառնա ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ:
![]()