Քոչարյանը սպասում է կանաչ լույսի, զոհեր առայժմ չկան

Մամուլում ու սոցցանցերում հայտնվել է փողոցն անցնել պատրաստվող Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը, որտեղ վերջինս սպասում է կանաչ լույսի։ Թվում է, թե արտասովոր ոչինչ չկա, փողոցն անցնել ցանկացող յուրաքանչյուր քաղաքացի առօաջին հերթին ի իսկ անվտանգության համար պետք է սպասի կանաչ լույսի։  Եվ իրոք արտասովոր  ոչինչ չէր լինի, եթե իհարկե լուսանկարում չլիներ Քոչարյանի անձը։

«Քոչարյան սպասում է կանաչ լույսի» վերտառությամբ լուսանկարը ակամայից հիշեցնում է դեռևս 2001 թվականի  Առավոտ օրաթերթի դեռևս 2001 թվականի հոկտեմբերի 16-ի հրապարակումը՝

Շաբաթ օրը նախագահ Քոչարյանը կյանքում առաջին անգամ այցելեց Հաայաստանի Ազգային պատկերասահ։ Զոհեր չկան։

Կանաչ լույսի սպասող Քոչարյանի լուսանկարը, Քոչարյանի անձի առանձնահատկությունները հաշվի առնելով, պետք էր վերնագրել՝

Քոչարյանը սպասում է կանաչ լույսի։ Զոհեր առայժմ չկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ