Արմեն Սարգսյանին «դատի տված» Տիրան Խաչատրյանի դատարան ներկայացած հայտն անհիմն է, նա շանս չունի նախկին պաշտոնում վերականգնվելու

Ինչպես քիչ առաջ հայտնի դարձավ, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը Տիրան Խաչատրյանին  ազատել էր Զինված  ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի։

Համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

Համաձայն  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի` Պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելը` ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ կարգապահական տույժի կարգով:

Ինչը ենթադրում է, որ ՀՀ նախագահի դեմ Տիրան Խաչատրյանի ՀՀ վարչական դատարան  ներկայացրած հայտը որևէ հիմք չունի, իսկ Տիրան Խաչատրյանը որևէ շանս չունի իր՝  նախկին պաշտոնում  վերականգնվելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ