Ակնհայտ է, որ բանակը քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելը դիտավորյալ է արվում

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Բաղրամյան պողոտայում ընդդիմադիր ցույցերից մեկի ժամանակ Յուրի Խաչատուրովի՝ գլխավոր շտաբի՝ վարչապետի հրաժարականը պահանջելու վերաբերյալ հայտարարությանը հայտնած համախոհությանը:

Պատգամավորը նշեց, որ ԳՇ նախկին պետը իր ելույթը սկսել է «ազգ-բանակ-հաղթանակ» կոչերով՝ նշելով, որ կարգախոսն ընկած էր Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների հիմքում, որոնցում իր ներդրումն է ունեցել նաև Խաչատուրովը և այլ գեներալներ:

«Բայց այդ կարգախոսը փոխվեց հոկտեմբերի 27-ից հետո, և տարբեր առիթներով զինված ուժերը քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից դարձան: Այդ ժամանակ բանակ ներթափանցեցին անտարբերությունն ու կոռուպցիան, որոնք էլ հանգեցրին 2016-ի ապրիլյան պատերազմի պարտությանը և 2020 թվականի երկրորդ պատերազմի ընթացքում ԶՈՒ ղեկավարության կողմից բանակի ոչ պրոֆեսիոնալ կառավարմանը:

Ինչպես Խաչատուրովը, այնպես էլ բազմաթիվ գեներալներ իրենց ծառայության ընթացքում բանակը քաղաքական նպատակների սպասարկու դարձնելու համար խրախուսվեցին ավելի բարձր կոչումներով և իրենց ուսադիրներին ավելացրին նոր աստղեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ