Արագածոտնում բախվել են Land Rover-ն ու ԶԻԼ-130-ը․ վերջինը հայտնաբերվել է վթարի վայրից 1,5 կմ հեռու՝ կողաշրջված վիճակում

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 18:30-ի սահմաններում, Թալին-Արմավիր ավտոճանապարհի 16 կմ հատվածում, բախվել են Land Rover և ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Land Rover-ին բախվել է ԶԻԼ-ը և նշված ավտոմեքենան, որը բարձված է եղել հողով, ոստիկանները հայտնաբերել են վթարի վայրից մոտ 1,5 կմ հեռավորության վրա, դաշտամիջյան հատվածում՝ կողաշրջված վիճակում:

ԶԻԼ-ի վարորդը նույնպես տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ