Դիմակավորված քաղաքացին նռնակով զինված մտել է տարադրամի փոխանակման կետ եւ գումար հափշտակել

Այսօր զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։30-ի սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած մի քաղաքացի նռնակով զինված մտել է Քաջազնունի 6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել գումար ու դիմել փախուստի։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ ոստիկանները ժամանել էն դեպքի վայր։

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրը նշում է, որ երթևեկությունը նշված փողոցում ժամանակավորապես դադարեցվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ