![]()
Եգիպտոսի իշխանությունները հավելյալ միջոցներ են ձեռնարկել՝ երկիր ժամանողների անվտանգությունն ապահովելու համար։ Հանրահայտ առողջարանային քաղաք Շարմ-էլ-Շեյխի շուրջ փշալարերով պատ է կառուցվել, հայտնում է CNN Travel-ը։
Պատի երկարությունը կազմում է 36 կմ։ Այն առանձնացնում է քաղաքը՝ դրա շուրջ սփռվող անապատից։
Քաղաք ժամանողները պետք է անցնեն 4 դարպասներից մեկով, որտեղ առկա են տեսախցիկներ ու սկաներներ։ Դա արվում է՝ զբոսաշրջիկներին բեդվիններից ու ահաբեկիչներից պաշտպանելու նպատակով։ Եգիպտական իշխանությունները մտադիր են աշխուժացնել տուրիզմը։
![]()