«Բոլոր պարերը պարել եք, մնացել է «սարի սմբուլը՞»»․ Թեհմինա Վարդանյան

Այսօր՝ փետրվարի 9-ին, ավագանու նիստի ժամանակ ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը հայտնեց, որ նիստին ներկայացված նախագծի հիմքում (առաջարկվում

է վերակազմակերպել և կառուցվածքային փոփոխություններ կատարել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարություն» և «Անձնակազմի կառավարման բաժին» կառուցվածքային ստորաբաժանումներում) դրված է աշխատակիցներից ազատվելու խնդիրը։

«Ինձ մոտ տպավորություն է, որ մենք ինչ-որ գեյշայի հետ գործ ունենք, ում մի մասը ներկած է, մնացածն էական չէ։ Այսինքն՝ մենք առաջնային՝ «թեժ գիծը» լավ սպասարկում ենք, բայց ինչպես պարոն Դավիթ Խաժակյանն ասաց՝ խնդիրները խորքային են, խնդիրները տակից են։

Այո, մենք ունեինք 1998 հաստիք, երբ այս քաղաքային թիմը ստանձնեց իշխանությունը, մենք նախկինում էլ էինք բարձրաձայնել, մենք էդ օրն էլ բարձրաձայնեցինք, դրանից հետո 2․5 տարի շարունակ մենք բարձրաձայում ենք։ «Չի կրճատվում, չի օպիմալացվում»․ էդ բառի տակ տեղավորում եք ամեն ինչ, բացի իրական օպտիմալացումից։

Պարոն Համբարյան, մենք խոսել ենք, կրճատեք քաղաքապետի խորհրդականների, խորհրդականների օգնականների հաստիքները, խորհրդականների վարորդականների հաստիքները, խորքային փոփոխություններ արեք։ Բերել եք երկու բաժին միացնելով․․․ էլի ասում եմ՝ անձնավորված մղումներով բերել, կպցնում եք իրար, որ ի՞նչ։ Այսինքն բոլոր պարերը պարել եք, մնացել է սարի սմբուլը, մնացել է «թեժ գծի» բարեհամբույր աշխատակիցները»,-ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ