![]()
Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը վերսկսում է կանոնավոր չվերթները Մոսկվայից դեպի Երևան (Հայաստան), Ալմաթի (Ղազախստան), Բաքու (Ադրբեջան), և Դելի (Հնդկաստան):
Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ավիաընկերության հաղորդակցությունը:
Միևնույն ժամանակ նշվում է, որ ռուսական խոշորագույն ավիաընկերությունը մեծացնում է թռիչքների հաճախականությունը դեպի Նուր Սուլթան (Ղազախստան),
Մինսկ (Բելառուս), Բիշքեկ (Ղրղզստան) և Կահիրե (Եգիպտոս), ինչպես նաև չվերթներ է բացում Սանկտ Պետերբուրգ-Մինսկ ուղղությամբ:
![]()