Սոցփաթեթի կիրառումը կընդլայնվի. Ինչ ծառայություններից է հնարավոր օգտվել այդ գումարով

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը քննարկման է ներկայացրել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Կառավարությունն առաջարկում է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և/կամ նրանց ընտանիքի անմիջական անդամներին հնարավորություն տալ սոցիալական փաթեթի գումարն օգտագործել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարման համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ