![]()
Օրերս մեկնարկեց «Ուժեղ Հայաստան՝ Ռուսաստանի հետ՝ հանուն նոր միության» շարժման հիմնադիր համագումարը: Շատերին հետաքրքրում է, թե ինչ սեգմենտի վրա են այդ ուժրը կառուցում իրենց վեկտորը, ովքեր են այն մարդիկ, որոնք շահագրգռված են և ինչ հեռանկարներ ունի այս շարժումը հաշվի առնելով նոր իրողությունները:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դերասան, քաղաքական սատիրիկ Սերգեյ Դանիելյանը նշեց, որ լրատվամիջոցները յուրաքանչյուր շարժ կարող են ներկայացնել որպես շարժում և հավելեց, որ չպետք է խոսել նրանց մասին:
«Այսօր պետական ինստիտուտները թույլ են, պատերազմական շոկն ուժեղ է, պետությունը դեռ խելքի չի եկել, չկա քաղաքական դաշտ, և մարդիկ ման են գալիս ելքեր, և դա էլ համարում են ելքերից մեկը:
Բայց թող հանգստանան, Ռուսաստանին պետք չենք»,- ասաց Դանիելյանը՝ վստահեցնելով, որ այդպիսի շարժումը, եթե դա կարելի է շարժում համարել, չի կարող զարգացում ունենալ:
Մանրամասները՝ տեսանյութում:
![]()