«Քոչարյանը երբ նախագահ էր, էդ ժամանակ էլ չէր կարողացել ընտրությունները կրի»․ Ալեն Սիմոնյան

Մենք, լինելով իշխանություն, չենք կարող քաղաքական դաշտում ընկնել, բոլորին համոզել, որ եկեք գնանք ընտրությունների։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Մենք առաջարկը արել ենք, ընդդիմությունը չի արձագանքում, ընդդիմությունն ինչ-որ տարբեր իրարամերժ բաներից է խոսում, ինքն իրեն հակասում, մինչդեռ մարդիկ մեզ ասում են՝ ձեզ ընտրել ենք, գնացեք, աշխատեք, հետո պարզ կլինի»,-պնդում է Սիմոնյանը և հավելում, որ ընտրություններ անում են հանրության համար, իսկ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ներկայացնում են հանրությանը․

«Մարդիկ ասում են թավիշը վերացրեք, մենք ամեն ինչ անում ենք, որ օրենքը գործի խստագույնս, թավիշ չի լինելու այլևս։ Մարդիկ ասում են թավիշը վերացրեք, երկիրը կարգի բերեք, մենք ձեզ ընտրել ենք, հիմա գնանք, ասենք մի հատ էլ տներից դուրս եկեք, գնացեք մեզ ընտրե՞ք»։

«Ա1⁺»-ի դիտարկմանը, թե ընդդիմությունն ասում է՝ թող վարչապետը հրաժարական տա, երկու անգամ վարչապետ չընտրվի և գնան արտահերթ ընտրությունների, ո՞րն է մտավախությունը, Սիմոնյանն արձագանքեց․

««Իմ քայլը» խմբակցությունում վարչապետի հրաժարականի հարց կանգնած չէ, որ «Իմ քայլը» խմբակցությունը որոշի, որ վարչապետը պետք է հրաժարական տա»։

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե իշխանությունը վախեցավ Ռոբերտ Քոչարյանի ակտիվ քաղաքականություն մտնելուց և հրաժարվեց արտահերթ ընտրությունների գաղափարից, Սիմոնյանը նախ հեգնեց, թե շատ, ահավոր վախեցած են, ապա հավելեց․

«Ռոբերտ Քոչարյանը, երբ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, էդ ժամանակ էլ չէր կարողացել ընտրությունները կրի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ