![]()
«Ի՞նչ է նշանակում հեղաշրջում, հեղաշրջում նշանակում է, երբ զորքը մտնում է մայրաքաղաք և կամ վերցնում է իշխանությունը կամ իշխանությունը փոխում է, տալիս է ընդդիմության ձեռքը։ Այդպիսի բան Հայաստանում տեղի չի ունեցել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն անօրինական ձևով է փորձում Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին հանել աշխատանքից, ինչը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին։
«Իրավիճակը սրողը Հայաստանում միշտ Նիկոլ Փաշինյանն է։ Հայաստանում, իմ գնահատականով, 80 տոկոսն առնվազն դեմ է իշխանությանը։ Նրանց մի զգալի մասը նաև պահանջում է հրաժարական։ Իսկ էն 20 տոկոսի մեջ միշտ էլ մարդ կարաս հավաքես»,- հավելեց նա։
Ըստ Մանուկյանի՝ այն, որ ԳՇ ղեկավարությունը հանդես եկավ հայտարարությամբ, նշանակում է ընդդիմության պլան Ա-ն աշխատում է։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը զրկվում է հենարաններից։
![]()