![]()
Նույնիսկ ամենափոքր չվճարված հարկը կարող է մեծ ու շոշափելի խնդիրներ ստեղծել։ Չվճարված կամ թաքցրած 200 հազար դրամը, օրինակ, կարող էր ևս մեկ զրահաբաճկոնի ու սաղավարտի վերածվել՝ մեծացնելով ևս մեկ զինվորի՝ ողջ և մարտունակ մնալու շանսերը։
Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: 1991 թ., Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից, ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը:
1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին:
![]()