«Պետությունը հնարավոր և անհնարին ամեն բան պետք է անի երկրում ծնելիության աճ գրանցելու համար…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

2020-ին 2019-ի հետ համեմտած ծնելիության աճ է գրանցվել Երևանում և Կոտայքի մարզում

  • — 2019 թվականին մայրաքաղաքում ծնվել է 21424 երեխա՝ 11251 տղա և 10173 աղջիկ
  • — 2020 թվականին ծնվել է ՝ 21919 երեխա՝ 11430 տղա և 10489 աղջիկ

 

  • — 2019 թվականին Կոտայքի մարզում գրանցվել է 1870 ծնունդ (որից 13-ը զույգ)՝ 984 տղա, 899 աղջիկ:
  • — 2020 թվականին գրանցվել է 1985 ծնունդ (որից 14 զույգ)՝ 1032 տղա, 967 աղջիկ:.

Երևանում նախորդ տարվա հետ համեմատած ծնվել է 495 երեխա ավել, իսկ Կոտայքի մարզում՝ 115:

Բայց սա դեռ շատ քիչ է, պետությունը հնարավոր և անհնարին ամեն բան պետք է անի երկրում ծնելիության աճ գրանցելու համար։ Սոցիալական տարբեր ծրագրերով պետք է խրախուսել ծնելիությունը Հայաստանում և Արցախում, ընդհուպ մինչև պետպատվերի շրջանակներում միայնակ մայրերի արհեստական բեղմնավորում։

Պատերազմի հետևանքով մեր կրած կորուստները անդառնալի են, բայց մարդկային կորուստները լրացնել է պետք։ Լրացնել է պետք թե ծնելիության ցուցանիշի աճ գրանցելով և թե հայրենադարձության միջոցով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ