![]()
ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը գլխուղեղի կաթված չի ստացել, ինչպես գրել էին մամուլում, այլ նախակաթվածային վիճակով տեղափոխվել է հիվանդանոց։
Այս մասին 24News-ին հայտնեցին Գասպարյանի մերձավոր շրջապատից։
Այժմ գեներալի առողջական վիճակը կարգավորվում է, նա գտնվում է բժշիկների վերահսկողության ներքո, կյանքին վտանգ չի սպառնում։
![]()