Այսօր մենք խնդիր ունենք դատական իշխանությունը փոխել կոշտ մեթոդներով. Նազելի Բաղդասարյան


Այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի ընտրության հարցն է:

«Երեք տասնամյակ դատական համակարգը եղել է մեր կույրաղիքը: Ցավոք, վերջին 2.5 տարվա ընթացքում տեսանելի փոփոխություն չի եղել»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ իշխանության երրորդ ճյուղը կախված է անհատներից. «Համակարգային փոփոխությւոնները չեն կարող կյանքի կոչվել, եթե այս իշխանության ճյուղում չկա բավարար կամք, սկզբունք: Մեր արժեքային տիրույթից դուրս է գրպանային դատական իշխանություն ունենալը: Շատերը հարցնում են՝ չի՞ կարող Նիկոլ Փաշինյանը զանգել և ասել, որ կալանավորեն. ոչ, չի կարող, որովհետև դա մեր սկզբունքային դաշտից դուրս է»:
Պատգամավորը ընդգծեց, որ դատական իշխանությունը կառավարվում է այլ քաղաքական հետնաբեմից և սպասարկում է քաղաքական հստակ օրակարգեր.

«Սանձարձակությունը հասել է այնտեղ, որ դատական իշխանության ներկայացուցիչները հանդես են գալիս քաղաքական ելույթներով: Քաղաքականությունը և դատական իշխանությունը միախառնվել են, դրա համար էլ կալանքները մնում են չբավարարված: Այսօր մենք խնդիր ունենք դատական իշխանությունը փոխել կոշտ մեթոդներով, որովհետև սրանից է կախված Հայաստանի զարգացումը: Այսօր մենք կդնենք դատական իշխանության անկախության մեկնարկը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ