Ստեփանակերտում գտել են Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի դին

Հունվարի 21-ի՝ լույս 22-ի գիշերը Ստեփանակերտում հայտնաբերվել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության ծառայության նախկին աշխատակից Արթուր Ապրեսյանի դին, գրում է armtimes.com-ը:

Ըստ նախնական տեղեկության՝ Ապրեսյանն ինքնասպան է եղել: Արցախի Քննչական կոմիտեից հաստատեցին Ապրեսյանի մահվան վերաբերալ լուրը, սակայն խոստացան մանրամասներ ներկայացնել ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Բակո Սահակյանը  1997 — 1999 թթ աշխատել է Հայաստանի ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարի օգնական, 1999 — 2001 թթ Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարար, 2001 — 2007 թթ Արցախի Հանրապետության Ազգային անվտագության ծառայության նախարար։

2007 — 2020 Բակո Սահակյանը  եղել է Արցախի Հանրապետության նախագահ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ