![]()
Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի մասնակից սիրիացի երկու ահաբեկիչ վարձկանները կալանավորված են։
Այս մասին ասված է Գլխավոր դատախազության յութուբյան էջում հրապարակված տեսանյութում։
«Նրանք գտնվում են Հայաստանում։
Նրանց չեն արտահանձնել»,-ասում է դատախազության զինծառայողների դեմ ուղղված ՀԿԳ գործերի նկատմամբ հսկողության բաժնի դատախազ Արշակ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ հետագայում մեղադրական եզրակացությամբ քրեական գործը կուղարկվի դատարան նրանց մեղավորության, քրեական պատասխանատվության հարցը լուծելու համար։
![]()