Որքան մարդ է մինչ այսօր վերադարձել Արցախ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն և վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները ։

Մեկ օրում ապահովվել է Հայաստանի տարածքից 210 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ 2020թ. նոյեմբերի 14-ից մինչև օրս Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 49 264 մարդ։

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Մեկ օրում մաքրվել է 1,5 հա տարածք, 1 կմ ճանապարհ և 1 շենք-շինություն։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 526,6 հա տարածք, 198,8 կմ ճանապարհ, 751 շենք-շինություն, այդ թվում ՝ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 404 պայթուցիկ առարկա:

Ռուսաստանի արտագնա բժշկական բրիգադների կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ցուցաբերվում է ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն։ Ընդամենը ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել 1 238 տեղացի բնակիչների, այդ թվում ՝ 157 երեխաների:

Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների, անհետ կորածների մասին տեղեկությունների հավաքագրման թեժ գծին մինչև օրս ստացվել է 570 դիմում: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ