«Միացյալ Նահանգներն այլևս երբեք չի կարող աշխարհին ասել, որ ժողովրդավարության օրինակ է». Զախարովան՝ Կապիտոլիումի գրոհի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի շենքի գրոհին:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Զախարովան իր ֆեյսբուքյան էջում կիսվել է CNN-ի մոսկովյան ծառայության նախկին ղեկավար Ջիլ Դոգերտի գրառմամբ առ այն, որ հիմա ԱՄՆ-ն չի կարող աշխարհին ասել, որ ժողովրդավարության օրինակ է:

«Միացյալ Նահանգներն այլևս երբեք չի կարող աշխարհին ասել, որ մենք ժողովրդավարության օրինակ ենք»,-գրել է Դոգերտին:

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել են Կապիտոլիումի շենք, ինչից հետո Կոնգրեսում ընթացող քննարկումը դադարեցվել է:

Ցուցարարները բղավել են «Մենք Թրամփին ենք ցանկանում», նրանցից շատերի ձեռքին եղել են Թրամփի լուսանկարները, ինչպես նաև ԱՄՆ դրոշը:

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ, մեկ կին է տուժել բախումների հետևանքով:

Հիշեցնենք, որ Սենատն այսօր պետք է հաստատեր նորընտիր նախագահ Ջո Բայդենի՝ ընտրիչների կողմից ստացած ձայները:

Ավելի վաղը Դոնալդ Թրամփը, Վաշինգտոնում իր հազարավոր աջակիցներին դիմելով, հայտարարել էր, որ «մենք երբեք չենզ նահանջի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ