![]()
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության կենտրոնակայանում պայթուցիկ սարք է հայտնաբերվել, այն արդեն վնասազերծվել է, հայտնում է New York Times-ը ՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Աղբյուրի համաձայն ՝ գտածոն ինքնաշեն ռումբ է եղել, այն արդեն վնասազերծել է սակրավորների թիմը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի շենքում հրաձգություն է տեղի ունեցել:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին խնդրել էր, որ Ազգային գվարդիան ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ցուցարարներից մաքրի և անվտանգ դարձնի Կապիտոլիումը, հաղորդում է USA Today թերթը ՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:
Պենտագոնը մերժել է Վաշինգտոնի իշխանությունների հարցումը Կապիտոլիումի շրջանում ազգային գվարդիայի ուժերի ծավալման վերաբերյալ, չորեքշաբթի հայտնել է Washington Post-ի թղթակից Ալեքս Հորթոնը ՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ցուցարարները ներխուժել են Կապիտոլիումի շենք և շրջապատել Սենատի դահլիճը, հայտարարել է ամերիկացի սենատոր Ջեյմս Լենքֆորդը:
Կապիտոլիումի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և ոստիկանության միջև։
Իրավապահները արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել։ Կան վիրավորներ։
Հաղորդվում էր, որ ԱՄՆ Սենատն ընդհատել է նիստը։
![]()