Հայոց ամենայն փեսա Միշիկի հերթական ստերը ԱԱԾ տնօրենի՝ Բաքու մեկնելու մասին

Դեռևս հունվարի 4-ին հայոց ամենայն փեսա Միքայել Մինասյանն իր տելեգրամի էջում գրառում էր կատարել, որտեղ հայտնում էր, որ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո, խստագույն գաղտնիության պայմաններում, ուղարկում են Բաքու: Եվ իբր թե դա արվում է Փաշինյան-Ալիև հունվար 11-ին նախատեսված հանդիպման նախաշեմին։

Փեսա Միշիկի հայտարարությունից հետո ԱԱԾ տնօրեն Աբազյանը Hraparak.am-ին տված հարցազույցի ժամանակ հերքեց լուրերը, ասելով որ նման բան չկա:

ԱԱԾ տնօրենի կողմից՝ փեսա Միշիկի տարածած սուտ լուրերը հերքելուց հետո, այսօր վերջինիս կողմից հովանավորվող Mediaport կոչված տելեգրամի ալիքը հերթական սուտն է տարածել,  թե Հայաստանի կառավարությունը Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովից ինքնաթիռ է խնդրել Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի՝ Բաքու այցը կազմակերպելու համար։

Հայտնենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, ԱԱԾ տնօրենի այց Բաքու նախատեսված չէ։

Իսկ հայոց ամենայն փեսա Միքայել Մինասյանը հերթական անգամ ՍՈՒՏ Է խոսացել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ