«Սառը օդի լճացման և մառախուղի պրոցեսը Արարատյան դաշտում…». Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Սառը օդի լճացման և մառախուղի պրոցեսը Արարատյան դաշտում, նկարահանված Չարենցի կամարից»։

Հիշեցնենք, որ հանրապետության տարածքում՝  հունվարի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։

Երևան քաղաքում՝  հունվարի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ, տեղումներ չեն կանխատեսվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ