Ամանորը Լոնդոնում դիմավորելուց հետո Արմեն Սարգսյանը վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։ Այս մասին հայտնեցին նախագահի աշխատակազմից։

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում՝ ընտանիքի ու թոռնիկների հետ։

Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել։ Սակայն, նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել»,- ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը՝ նշելով, որ նախագահ Սարգսյանը մեկուսացել է և իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ