![]()
Տեղական ապրանքների վաճառքն ավելացնելու նպատակով Երևանում կբացվի «Ազգային մոլ»: Նախաձեռնության հեղինակները որոշել են հայկական գինուց մինչև կահույք մեկ հասցեում սպառողին ներկայացնելու և իրացման ծավալները մեծացնելու միջոցով ներդրում ունենալ տնտեսության զարգացման գործում:
Շենքը, որտեղ գնորդը կգտնի հայկական ամեն ինչ՝ սննդից մինչև տեքստիլ ու կահույք, ապրանքով կլցվի ամենաուշը մեկ ամսից: «Ազգային մոլի» ցուցանակն էլ առայժմ գետնին է: Կարևորը մոտեցումն է՝ ասում են նախաձեռնողները: Տեղական բիզնեսին աջակցելու նպատակով սկսում են Հայաստանում արտադրվող ապրանքը մեկ հիպերմարկետում ներկայացնելու ծրագիր:
Ազգային հիպերմարկետը նոր-նոր ձևավորվող համահայկական գործարարների միության start-up-ն է: Աշխատելու են ոչ այնքան խանութի, որքան EXPO-ցուցահանդեսի ֆորմատով: Արտադրողներից ով կարիք ունենա՝ կօգնեն նաև ապրանքը փաթեթավորելու, բրենդավորելու հարցում: Հաշվապահական թղթաբանությունից ազատելու են՝ բոլոր տաղավարներին սպասարկող մեկ միասնական դրամարկղի միջոցով՝ բացատրում է Գարեգին Ղազարյանը:
Գարեգին Ղազարյան, «Ազգային մոլ» նախագծի հանրային կապերի պատասխանատու — Վաճառքներ ենք կազմակերպելու, խորհրդատվություներ ենք տրամադրելու, ունենալու ենք միասնական դրամարկղ:
Հայրենական արտադրողներով նույն հասցեում միավորվելու ֆեյսբուքյան առաջարկը ոգևորել է շատերին: Բիզնեսը զարգացնելու համար պետք է ավելացնել վաճառքները, ծավալները մեծացնելու համար՝ նոր սպառող գտնել:
![]()