![]()
Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ հունվարի 5-ին, բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։
Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:
Հիշեցնենք, որ երկար ժամանակ է, ինչ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատների բողոքի ակցիաներ են կազմակերպում պատասխանատու գերաստեսչությունների շենքերի դիմաց։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբեր ընդունում է նրանց, սակայն ստացած անորոշ պատասխանները չեն գոհացնում զինծառայողների հարազատներին։
![]()